Սննդաբանները նիհարելու բազմաթիվ մեթոդներ են ուսումնասիրել: Փորձարկումների ժամանակ նրանք գտել են ամենաարդյունավետ ամառային սննդակարգը, որը «գոլորշիացնում է ճարպերը»:
Այս սննդակարգը մասնագետներն անվանել են «Լուսացույց»: Նրանց խոսքերով՝ այս սննդակարգի ճիշտ օգտագործումը և բոլոր խորհուրդներին հետևելը կօգնեն նիհարել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:
Սննդակարգի սկզբունքը հիմնված է «լուսացույցի» գույների վրա. երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է սննդի մեջ միայն կարմիր, դեղին և կանաչ բանջարեղեն ու միրգ օգտագործել: Օրինակ՝ առաջին օրվա ընթացքում ուտել միայն կարմիր սննդամթերք՝ լոլիկ, կարմիր խնձոր, բալ, ազնվամորի և այլն: Սննդակարգին հետևելու երկրորդ օրը խորհուրդ է տրվում օգտագործել միայն դեղին բանջարեղեն ու մրգեր՝ պղպեղ, արքայախնձոր, բանան, դեղին խնձոր, իսկ երրորդ օրը՝ կանաչ՝ ոլոռ, կիվի, վարունգ, ավոկադո, դդմիկ:
Միևնույն ժամանակ, սննդաբանները խորհուրդ են տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նրանց կարծիքով՝ կիրառելով այս սննդակարգը՝ հնարավոր է շատ արագ ազատվել վեց կիլոգրամ ավելցուկային քաշից:
Փորձագետները նաև նշում են, որ այս սննդակարգին բավարար է հետևել շաբաթվա երեք օրվա ընթացքում: Մնացած օրերին ցանկալի է հրաժարվել մեծ քանակությամբ հացաբուլկեղենից, ճարպոտ, կծու և քաղցր մթերքներից: