Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության ֆոնին, թե Ռուսաստանից ստացված С-400 ԶՀՀ-ները շահագործման մեջ կդրվեն 2020թ․-ից, կրկին ակտիվացել են դրանց հնարավոր գործարկման վայրի վերաբերյալ քննարկումները։ Դարձյալ օրակարգում է Կատարում և Ադրբեջանում համակարգերի տեղակայման հնարավորության հարցը՝ պայմանավորված Թուրքիա-ԱՄՆ բազմաշերտ բանակցային գործընթացի տրամաբանությամբ։

Ընդ որում, եթե բանակցությունների արդյունքները դրական հունով ընթանան, ապա С-400-ների գործարքից ԱՄՆ-ի համար ամենաառարկայական հնարավորությունը, այն է՝ ռուսական համակարգերի ռազմատեխնիկական ուսումնասիրությունը բավական հարմար է 2 երկրներում տեղակայված թուրքական ռազմական օբյեկտներում էլ՝ Կատարում՝ ամերիկյան, իսկ Ադրբեջանում՝ իսրայելցի մասնագետների կողմից։

Իսկ որպես բանակցային գործընթացի արդյունավետության չափման առաջնային հարթություն կարելի է դիտարկել սիրիական գործընթացները, որոնք, կարծես, այս պահին օրակարգի առաջին կետում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել