Վլադիմիր Զելենկին քվեարկել է Ռադայի արտահերթ ընտրություններում: Ուկրաինայի նախագահը քվեարկել է Կիևի Օբոլոնսկի թաղամասի ընտրատեղամասում:

Մինչ Զելենսկին մոտենում էր ընտրատեղամասին, ուկրաինացիները նրան մեկնում էին ինչ որ փաստաթղթեր, խնդրանքներ և այլն: Նախագահը բազմության մեջ կորցրել է կնոջը՝ Ելենային:

Ավելի ուշ նախագահը հայտարարել է, որ ընտրություններում ազնիվ և արդար արդյունք է ակնկալում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժողովրդի ծառա»-ի ղեկավարի վրա կին թոշակառու է «հարձակվել»: Ընտրատեղամասում Դմիտրի Ռազումկովի և կնոջ միջև լեզվակռիվ է տեղի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել