Բաղադրիչներ
- լոլիկ - 1 կգ
- միս տավարի - 500 գր
- սոխ - 100 գր
- պանիր - 100 գր
- մաղադանոս - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։
Սոխը մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, որպեսզի թափանցիկ դառնա։
Ավելացնում ենք աղացած միսն ու շարունակում ենք տապակել ևս 10 րոպե։
Լոլիկի վերին մասը հեռացնում ենք, գդալի օգնությամբ հանում ենք միջուկը։
Մաղադանոսը մանր կտրատում ենք։
Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։
Այնուհետև մսի ու սոխի զանգվածին ավելացնում ենք մաղադանոսը, մի քանի գդալ լոլիկի միջուկ, համեմում ենք աղով ու պղպեղով և խառնում ենք։
Լոլիկները լցոնում ենք մսով և դնում ենք ձևամանի մեջ։
Լոլիկները պատում ենք քերած պանրով։ Եփում ենք 15-20 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ահա այսպիսի տեսք ունեն լցոնված լոլիկները։
Զարդարում ենք մաղադանոսով ու մատուցում ենք տաք վիճակում։
Հալած պանրով ու հյութալի միջուկով լոլիկները չափազանց համեղ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել