Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բրիտանական լցանավ է ձերբակալել Հորմուզի նեղուցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է, խոսքը Stena Impero լցանավի մասին է:

Պարզաբանվել է, որ լցանավը ձերբակալվել է այն պատճառով, որ այն, իբր, խախտել է միջազգային չափանիշները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄԷ-ի լցանավ է կալանել:

Դրա պատճառն այն էր, որ նավը, իբր, Պանամայի դրոշի ներքո էր, երբ ԻՀՊԿ-ն անձնակազմին ստիպել էր նավը իրանական պետության տարածքային ջրեր ուղղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել