Հեշտ է ասել այն, ինչը դուք ցանկանում եք լսել։ Դա յուրաքանչյուրը կարող է անել։ Իսկ ահա խոսքերն արարքներով հաստատել կարող է միայն նա, ով անկեղծ սիրում է։

Այսպես՝ 5 նախանշան, որ տղամարդն իրոք սիրում է.

Նա ձեզ դարձնում է իր կյանքի մի մասնիկը

Երբ տղամարդն անկեղծ սիրում է, նա ցանկանում է, որ ընտրյալը դառնա իր կյանքի մի մասնիկը։ Նա ծանոթացնում է նրան իր ընկերների և ընտանիքի հետ։ Նա ցանկանում է, որ նրանք սիրեն նրան, իսկ վերջինս էլ համակրի իր մտերիմներին։

Նրա համար կարևոր է, որ դուք մասնակցեք իր կյանքի կարևոր իրադարձություններին։

Նա ավելի շատ տալիս է, քան վերցնում

Իրական սերն արտահայտվում է ընտրյալի կյանքն ավելի լավը դարձնելու մեջ։ Անկեղծ սիրող տղամարդը բոլոր հնարավոր միջոցներով կփորձի ձեզ որքան հնարավոր է շատ բան տալ։

Նա հոգ կտանի և կհարգի ձեզ։ Կլսի և կպաշտի ձեզ։ Նոր լիցքեր և ուժ կհաղորդի։ Նա թույլ չի տա, որ դուք ձեզ անտեսանելի զգաք։

Ամուր հարաբերությունները հիմնված չեն այն բանի վրա, որ մեկը անընդհատ տալիս է, իսկ մյուսը՝ վերցնում։ Այն հիմնված է երկու կողմերի տալու ունակությունների վրա։

Խոսակցության ժամանակ «ես»-ի փոխարեն սկսում է օգտագործել «մենք»

Սկզբում ձեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն էր ապրում։ Հիմա դուք միասին եք։ Դուք թիմ եք։

Սիրող տղամարդն իր կյանքն առանց ձեզ չի պատկերացնում։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ հանգիստ, արձակուրդի կամ ապագայի պլանավորում։ Ուր էլ որ նա գնա, ցանկանում է, որ դուք լինեք իր կողքին։ Նույնը կարելի  է ասել նաև ձեր մասին։

Նա իրոք տեսնում է, թե ով եք դուք

Շատ քիչ մարդիկ կան, ովքեր իրոք տեսնում են, թե ով եք դուք։ Անկեղծ սիրող տղամարդն այնքան ուշադիր կլսի և կհետևի ձեզ, որ կնկատի այն ամենը, ինչը ուրիշ ոչ ոք չի նկատում։

Նա կհասկանա, թե ինչը ձեզ երջանիկ կդարձնի, ինչը ձեզ կտխրեցնի, կբարկացնի կամ կհիացնի։

Երբ դուք երջանիկ եք, երջանիկ է նաև նա

Նա ուրախանում է ձեզ հետ միասին և ձեզ ուժ է տալիս, որպեսզի հաղթահարեք դժվարին ժամանակները։ Սիրել՝ նշանակում է աջակցել մեկը մյուսին։

Նա կանի ամեն ինչ, որ դուք երջանիկ լինեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել