Այսօր մեծ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում, իսկ մեր երկիրը այդ գործընթացներից որևէ դրական բան չի կարողանում քաղել, քանզի թույլ է: Թույլ է, որովհետև չի կարողացել լուծել իր վեճը հարևան երկրի հետ, թույլ է, քանզի իշխանությունը չունի անհրաժեշտ լեգիտիմությունը, աղքատ է և հայաթափվում է: Մոտ ապագայում մեր երկիրը մեկընդմիշտ կարող է իր բառապաշարից հանել Արևմտյան Հայաստան հասկացողությունը: Այսօր Իրաքում կա նավթով լի Քուրդիստան կոչվող մարզ, որը ձգտելու է միաժամանակ անկախության և Թուրքիայի քրդերով բնակեցված մասի հետ միավորմանը՝ Քուրդիստան պետություն ունենալու ակնկալիքուվ: Իսկ դա հիմնականում այն տարածքներն են, որ մենք կոչում ենք Արևմտյան Հայաստան: Եվ այսօր Թուրքիան բացահայտ սատարում է մեր թշնամի երկրին, ինչով, հնարավոր է, փակ է պահում սահմանը և չի վավերացնում տխրահռչակ արձանագրությունները և ըստ էության, թշնամական գործողությունների մի շարան է մեր երկրի նկատմամբ անում: Մեր երկիրը նույնիսկ ձևական չի բարձրաձայնում, որ պահանջատեր է ոչ միայն բարոյական հաղթանակի, այլ նաև իր պապերի տներին եւ հողերին: Իր զինանշանի վրա դրված Արարատին: Որպեսզի աշխարհի ուղեղում ֆիքսվի ոչ միայն միլիոն ու կես հայերի սպանությունը, այլև այն, որ այդ մարդիկ տներ, եկեղեցիներ են ունեցել, և դրա տերը նույնպես մենք ենք:
Հ.Գ. Գուցե ինչ-որ դիվանագիտական մանրուքներ ես չգիտեմ, բայց վստահ եմ մի բանում, որ այս ուղղությամբ բան չի արվում, իսկ աշխարհում հաղթում է ուժեղը և երկաթյա շերեփ ունեցողը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=352060634920999&set=np.134645250.100000492644664&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել