Mediaadvocate.am-ը գրում է.

2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 345 հոդված, որոնցից 78-ը եղել է բացասական, 14-ը՝ դրական, 253-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գտնվում է քննադատությունների կենտրոնում։ Բացասական հոդվածները տարաբնույթ են։ Կան թեմաներ, որոնք որևէ աղերս չունեն քաղաքականության հետ։ Մասնավորապես, Բորիս Մուրազին հիշել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո լինելը համարել էր փարիսեցիություն։

Իրավաբան Կարեն Զադոյանն իր հերթին ասել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխության նախագծում, ըստ կոալիցիայի, հանձնաժողովի անդամի եւ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները «խիստ իշխանամետ»  են։ Ըստ Կարեն Զադոյանի, լավ կլիներ, որ Արարատ Միրզոյանը լայնախոհություն ցուցաբերեր եւ հետ կանչեր նախագիծը։  Արարատ Միրզոյանն իր հերթին պատասխանել է, որ չեն կարող ամբողջ նախագիծը հետ կանչել մեկ հկ-ի պահանջով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել