Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ընտրել է սեփական քաղաքականության գերին լինելու ճանապարհը:
Սկզբնական շրջանում նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, նրանք անգամ կարող են գրավել Ղարաբաղը 15 օրում: Տարիները անցան, մենք այսօր ազատագրված տարածքներում ունենք 10.000-ից ավել բնակչություն, անցան 100-ավոր 15 օրեր, և մենք արդեն հենց սահմանին ցանկանում ենք կառուցել նոր բնակավայրեր, մի շարք նահանգներ ճանաչեցին ԼՂՀ անկախությունը:
Եզրակացությունը մեկն է` Ալիևը ձախողվել է, իսկ մենք պետք է առավել մեծ ռեսուրսներ դնենք վերաբնակեցման և ԼՂՀ ճանաչման գործընթացում:
Հաջորդ քայլը, որը արդեն իրական շոշափելի քաղաքականությամբ է սկսել քայլեր ձեռնարկել Մեհրիբանի ամուսինը, դա ամբողջ տնտեսության ՀՆԱ-ի գերակշիռ մասնաբաժին ունեցող նավթային ռեսուրսներով զենք ու զրահ կապելն էր, որի արդյունքում յուրաքանչյուր տարի հայտարարում է, որ պատերազմը չի ավարտվել, մենք հզոր ենք, մենք գրավելու ենք Ղարաբաղը:
Այսքան տարիների ընթացքում մենք տեսանք միայն սահմանային պատերազմ, երբ ադրբեջանական զինվորները միայն պարտություն կրեցին, չտեսանք պատերազմ և հակամարտությամբ զբաղվող արտաքին ուժերը դատապարտեցին պատերազմով հարցի լուծումը և հայտարարեցին, որ միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծել հարցը:
Եզրակացությունը մեկն է` մեր հարևան երկրի նախագահը տնտեսության ամբողջ գումարները ներդրել է զինամթերք ձեռք բերելու մեջ, որը այսօր նման է երկաթի, քանի որ զենքը, որը չի օգտագործվում և պետք չէ, դրանք ուղղակի երկաթի կտորներ են, և մենք պետք է այնպես անենք, որ ԼՂՀ ճանաչմամբ փաստի առաջ կանգնեցնենք Ադրբեջանին, և այս բոլոր ադրբեջանական գումարները վերածենք երկաթե կտորների:



