2016-ի էս օրը մի խումբ ահաբեկիչներ ահաբեկչական գործողությամբ սպանեցին ՀՀ 3 ոստիկանի, պատանդառեցին մի քանի բարձրաստիճան ոստիկանների, բժշկների: Բառի ամենաուղիղ իմաստով ստորացրին ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` ուսերից պոկելով ուսադիրներն ու չոքացնելով «գնդակահարության» պատի տակ: Ահաբեկիչները թալանեցին նաև գրավված գնդի ներսում դրված բանկոմատը, ոչնչացրին պետական գույքը, իսկ վերջում վախկոտ առնետների նման հանձնվեցին ԱԱԾ-ին: 

Այս ամենում իր դերն ունեցավ Ռուզանի ամուսին Սեյրան Օհանյանը, բայց ոչ ոք այդքան համարձակություն չունեցավ, որ նրան դրանում մեղադրի: Հետո Սեյրան Օհանյանը պետք է միանար այդ ահաբեկիչներին պաշտոնապես և «գործ տար» իրեն պաշտոնի նշանակած գերագույն գլխավոր հրամանատարի վրա` հույս ունենալով պլստալ Մարտի 1-ի գործից: 

Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ազատեց գրեթե բոլոր ահաբեկիչներին, իսկ նրանց կողմից ստորացված սպային նշանակեց ոստիկանապետ: Նիկոլն ու իր կառավարության բոլոր անդամները, էդ թվում՝ ահաբեկիչներին ազատած ԱՆ-ն, սրա համար պատասխան կտան, իհարկե:

Հ.Գ. Հիշատակներդ վառ լինի, տղերք, կներեք մեզ, որ էսօր ձեր հիշատակի վրա թքողներն են իշխանության, իսկ ձեր վրա կրակողներն ազատ ապրում են մեր երկրում: Դուք ու ձեր տեսակն եք մեր պետականության հիմնաքարը, ոչ թե ահաբեկիչներն ու դրանց ազատ արձակողները: Չկասկածե՛ք, պատժելու ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել