Տարիքին զուգընթաց սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում է: Նման եզարակացության են եկել Սասեքսի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

Menopause ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիտնականները վերլուծել են դաշտանադադարի շրջանում 185.5 հազար կանանց մասնակցությամբ սեքսուալ կյանքի մասին ամենամյա հարցումների արդյունքները: Հարցումները մեկնարկել են 2001 թվականին, երբ կամավորների միջին տարիքը կազմում էր 64 տարի, և նրանց գրեթե կեսը սեռական կյանք էր վարում, մինչդեռ հետագա 4 տարիներին սեքսով զբաղվելու հաճախականությունը բոլոր մասնակիցների մոտ կրճատվել է:

Այսպիսով՝ հետագա դիտարկումների համար կամավորների ընդհանուր թվից ընտրելով մոտ 4 հազար կնոջ՝ գիտնականները պարզել են, որ նրանց 77 տոկոսը տարբեր պատճառներով սեռական տեսանկյունից ակտիվ չի եղել:

Դրա հիմնական պատճառը զուգընկերոջ բացակայությունն է, այդ թվում՝ ամուսնու մահվան կամ երկրորդ կեսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առկայության պատճառով:

Բացի այդ՝ կանայք գանգատվել են լիբիդոյի թուլացումից, սեքսի ժամանակ ցավերից, դեպրեսիայից, անինքնավստահությունից և այլն:

Այսպիսով՝ դաշտանադադարի շրջանում սեքսուալ կյանքի շարունակման առանցքային գործոններից են զուգընկերոջ առկայությունը և առողջության հետ կապված խնդիրների բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել