Հարգելի իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ,

Ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին: Արժե՞ր, որ նախորդ նիստին ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման երեք անգամ քվեարկության դրված ու մերժված հարցը նորից տանեիք հոգաբարձուների խորհրդի օրակարգ, այս անգամ արդեն՝ հարցման կարգով, ծածկադմփոց անելով, առանց քննարկման, և վերջապես՝ արժե՞ր ԵՊՀ 100-ամյակին քայլել համալսարանի կանոնադրության վրայով՝ պետական հոբելյանական հանձնաժողով ձևավորելու փոխարեն այդպես շնորհավորելով Մայր բուհի 100-ամյակը:

Անկեղծ ասած՝ վերջին շրջանում, զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, ցանկանում էի հասկանալ՝ մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ: Ցանկանում էի հասկանալ՝ ինչքա՞ն եք շարունակելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին և ռեկտորի պաշտոնակատարին օգտագործել՝ որպես ձեր քաղաքական մանրումիջին հաշվեհարդարների գործիք՝ համալսարանական միջավայրում ներարկելով 1930-ականների սովետական գարշահոտությունը: Հիմա հասկանում եմ և ֆիքսում, որ արգելակներ չունեք՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել