Ռուսական С-400 համակարգերը գնելու և Վաշինգտոնի զգուշացումներն անտեսելու Թուրքիայի որոշումը կարող է վկայել ԱՄՆ-ի հետ նրա միության մշտական պառակտման և Անկարային պատժամիջոցներով պատժելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը ստուգելու մասին, հաղորդում է NBC News-ը:

Թուրքիան ռուսական С-400-ի առաջին բաղադրիչները ստացել է նախորդ ուրբաթ: Վաշինգտոնը զգուշացրել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ С-400 և ամերիկյան F-35 կործանիչներ ունենալ, քանի որ ԱՄՆ-ն կարծում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկյաացնում անտեսանելի կործանիչների համար:

Թուրքիան բախվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի և F-35 ստեղծման ծրագրից դուրս մնալու հետ:

Արևմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ С-400 համակարգը տեղադրող ռուս ինժեներները կարող են լրտեսել ամերիկյան արտադրության կործանիչներին, որոնք թռչում են Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից, սակայն նրանք նախագիշծը դիտարկում են նաև որպես տրանսատլանտյան դաշինքը խզելու Մոսկվայի փորձ, ասվում է հոդվածում:

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը կարծում է, որ «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում լուրջ ճգնաժամ է սպասվում», որը «չի բարելավվի առաջիկայում»:

Թուրքական խորհրդարանի նախկին անդամ, ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Այքան Էրդեմիրը NBC news-ին ասել է, որ վերջին իրադարձությունները «տրանսատլանտյան դաշինքից և Արևելքի արժեքների և երկրների ավտորիտար դաշինքի նկատմամբ» Թուրքիայի կողմնորոշման մեջ զգալի առաջընթացի խորհրդանիշ են:

C-400-ը միակ խնդիրը չէ, որը սեպ է խրում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև:

Էրդողանը ԱՄՆ-ի հատ կոնֆլիկտի մեջ է դեռ 2016 թ.-ի պետական հեղաշրջման փորձից հետո այլախոհության ճնշման, Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և ԻՊ դեմ պայքարող Սիրիայի քրդական ուժերի աջակցության պատճառով:

Մուսուլմանական աշխարհում և Մերձավոր Արևելքում երբեմնի կենսականորեն կարևոր ժողովրդավարական դաշնակից Թուրքիան դադարում է հուսալի դաշնակից լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել