Քաղաքապետ ջան, իմ՝ երևանցուս հետ, «Սանիթեքը» շանտաժի լեզվով չի խոսել, չի խոսում և չի կարող խոսել: Աղբահանության գումարն ինձանից Դու ես տանում, հարգելիս, որ աղբը ժամանակին հավաքես: Այդ գործն ինքդ ես անում, թե «աութսորս» ես անում, թե Սանիթեքն է անում, թե ՆԱՍԱ-ն է անում՝ արդեն քո խնդիրն է, բայց աղբահանությունը պարտավոր ես կազմակերպել, որովհետև դա քո անմիջական պարտականությունն է, և դրա համար ես քեզ ՎՃԱՐԵԼ եմ:

Խնդրանք․ պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդիր: Եթե քեզ շանտաժ են անում, ապա դիմիր իրավապահներին կամ մի ուրիշ ձևով հարցերդ լուծիր, բայց մեզ՝ երևանցիներիս, խնդիրներիդ մեջ մի ներքաշիր․ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ հավես:

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել