Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել ՀՀ-ում տեղի ունեցած երկու իրադարձության (դատարանները շրջափակելու և վեթինգ անելու և Վահե Գրիգորյանի ինքնահռչակվելու մասին) վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովը շատ կոնկրետ ֆիքսել է․

1. Դատարանները շրջափակելը հակասել է ՀՀ Սահմանադրությանը, իսկ համընդհանուր վեթինգ իրականացնելու կարիք Հայաստանում չկա: Հետաքրքիր է, որ զեկույցում ասվում է, որ վեթինգ չանելու վերաբերյալ համաձայնություն ունեն ՀՀ իշխանությունների հետ, ինչի մասին մենք իրենցից ենք իմանում:

2. Վահե Գրիգորյանը պետք է հանգիստ նստի տեղը, քանի որ իր ասածը խելագարություն է, և գոյություն ունի Սահմանադրության 213 հոդված, որը շատ կոնկրետ սահմանում է վերոգրյալը: Հա, ու Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ ԱԺ-ն Վահեի գրած զառանցանքը դրական ա գնահատել: Փաստորեն, Բուքիքիոյին չեն ասել, որ մեր ԱԺ-ն արդեն գրեթե մեկ տարի կապ չունի օրենսդիր իշխանության գործառույթների և տրամաբանության հետ, այլապես հաստատ չէր զարմանա: 

Հ.Գ. Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի թիմի համար պետք ա սթափեցնող ապտակ լինի, բայց խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի. կարդացեք, թե ՀԺ-ն ինչ վերնագրով ու համատեքստով է դրել նյութն ու տարածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել