Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ Է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում Է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում Է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հիանալիորեն հաջողությամբ ենք կատարում տնտեսական առումով որպես թիվ մեկ երկիր մեր դերը, չնայած ԴՊՀ-ի հնացած քաղաքականությանը տոկոսադրույքների եւ քանակակական խստամացման ծրագրի նկատմամբ,- հուլիսի լույս 15-ի գիշերը գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում:- Մենք աճելու տեղ ուենենք»: Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատության Է ենթարկում ԴՊՀ-ի եւ դրա նախագահ Ջերոմ Փաուելի քաղաքականությունը: Նախագահը եւ նրա խորհրդականները Կենտրոնական բանկին բազմիցս կոչ են արել նվազեցնելու բազային տոկոսադրույքը, ինչպես նաեւ հրաժարվելու քանակական խստացման քաղաքականությունց եւ անցնելու քանակական մեղմացման քաղաքականության: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել Է, որ ԱՄՆ-ղի ղեկավարը քննարկում Է ֆինանսական կարգավորիչի նախագահի պաշտոնաթողության հնարավորությունը: Սպիտակ տան ներկայացուցիչներն ըստ որում բազմիցս հայտարարել են, որ նախագահը հարգում Է ԴՊՀ-ի անկախությունը եւ մտադիր չԷ միջամտել նրա որոշումներին: Իր հերթին ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը հուլիսի 10-ին հանդես Է եկել հայտարարությամբ, որ կհրաժարվի կամավոր պաշտոնաթող լինել, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացնելու որշում ընդունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել