Operativ.am-ը գրում է.

Դալաման-Լոնդոն չվերթից հեռացրել են երկու կանանց, որոնք բողոքել են ինքնաթիռում մահմեդականների ներկայության դեմ, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ:

Ուղեւորներին, մասնավորապես, դուր չէր եկել ինքնաթիռում գտնվող տղամարդկանց ավանդական մահմեդական հանդերձանքը:

Ըստ վկաների ցուցմունքի՝ հատկապես առանձնացել էր ուղեւորներից մեկը՝ 30-ամյա կինը, որն անվանել էր ինքնաթիռի սրահում գտնվող մահմեդականներին «զզվելիներ եւ ահաբեկիչներ»:

Երկու կանայք հրաժարվել էին մնալ ինքնաթիռի մեջ, քանի դեռ սրահում գտնվում էին մահմեդականները:

Արդյունքում թռիչքը հետաձգվել էր 70 րոպեով, իսկ կանայք հեռացվել էին չվերթից:

Տեղի ունեցածն առաջացրել էր մնացած ուղեւորների զարյույթն ու վրդովմունքը, որոնք համարել էին, որ կանանց վարքագիծը ռասիստական եւ վիրավորական էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել