Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- կաթ - 400գր
- ալյուր - 160գր
- պանիր հալված - 300գր(շերտերով)
- սամիթ - 3-4 ճյուղ
- մայոնեզ - 90 գր
- խոզապուխտ - 300գր
- աղ - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
Հարում ենք ձուն, աղն ու ալյուրը, ապա ավելացնում ենք կաթը ու կրկին հարում մինչև ստացվի միատարր զանգված:
Պատրաստի խմորից թխում ենք նրբաբլիթներ ու շարում իրար վրա:
Լվանում և կտրատում ենք սամիթը:
Նրբաբլիթի յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք մայոնեզը, շաղ ենք տալիս կտրատված սամիթը, վրան դնում ենք հալած պանրի շերտերը, ապա վրան դնում ենք խոզապուխտն ու փաթաթում ենք նրբաբլիթը ռուլետի ձևով:
Պատրաստի նրբաբլիթը կտրատում ենք ռուլետի տեսքով և մատուցում:

Այս քանակության մթերքից ստացվում է 8 չափաբաժին: Հրաշալի նրբաբլիթով մինի ռուլետների միջուկը կարող եք փոփոխել ըստ նախասիրության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել