Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը առանձնակի գործոն է դարձել՝ օգնելով բրիտանական թագավորական ընտանիքի խորհրդանշաններով հնարավորինս շատ հուշանվերներ վաճառելուն։ Այս մասին հաղորդում է The Daily Express-ը։

Նշվում է, որ 2017-ին վաճառվել են 18․2 մլն ֆունտ սթեռլինգի հուշանվեր ֆոսֆորե ափսեներ, ժանյակներ և փափուկ արջուկներ, իսկ 2018-ին այդ գումարը կազմել է 21․7 մլն՝ ավելանալով 3․5 մլն ֆունտով։

Վաճառքի աճին նպաստել է նաև Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել