Ոնց հասկանում եմ, այս պահի դրությամբ Խորհրդարանում ներկայացված կուսակցություններից մենակ «Ազատ դեմոկրատներն» են, որ բաց տեքստով ու աներկբա հայտարարել են, թե ինչ դիրքորոշում ունեն Եվրասիական Միություն - Եվրոպական Միություն դիլեմայի վերաբերյալ՝ միանշանակորեն կողմ լինելով ԵՄ-ի հետ ասոցացմանը և Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատմանը, ավելի հեռանալուն ու մեկուսանալուն Ռուսաստանից:
Դե Քոքոբելյան Խաչիկից ու Արզումանյան Ալիկից այլ միտք սպասելը զարմանալի էլ կլիներ. երկուսն էլ` երդվյալ ամերիկա-արևմտամետ ու ռուսատյաց, իսկ Քոքոբելյանն ընդհանրապես կադր ա. մի ձեռով ՀԷԿ-եր ա կառուցում ու թաքուն հրճվում ա հոսանքի գինը 8 դրամով թանկացնելու կապակցությամբ, իսկ մյուսով բոցկլտուն ընդդիմադիր ու ժողովրդասիրական ճառեր ա գրում ու արտասանում:
Թե ասա` խելոք մնացեք տեղներդ էլի, թե չէ էկել, մեյդան եք ընկել, քաղաքականություն եք խաղում նենց, ասես Րաֆֆու շալակին նստած չմտաք Խորհրդարան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/303366416466954?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել