Նկարում պատկերված է Մոսկվայի Լուբյանկայում գտնվող նախկին ՆԿՎԴ-ի շենքը: 1934թ. այս օրը՝ հուլիսի 10-ին, ստեղծվեց ԽՍՀմ ամենասարսափելի պատժիչ օրգաններից մեկը՝ ՆԿՎԴ-ն: Այն գործեց մինչ 1946թ.: ՆԿՎԴ-ի և նրա ստորաբաժանում Տրոյկաների ռեպրեսիվ ապարատի միջով տասնյակ միլիոնավոր մարդիկ անցան, և նրանց զգալի մասը կա՛մ աքսորվեց Գուլագներ, կա՛մ գնդակահարվեց: ՆԿՎԴ-ի ամենասարսափելի կերպարներից մեկը Նիկոլայ Եժովն էր, որը ինքը այնուհետև նույն այդ մարդակեր համակարգի կողմից սպանվեց:
Հ.Գ. Ներկայումս ռեստավրացիայի ենթարկված այս շենքը մտնում է Լուբյանկայում տեղակայված ռուսական ՖՍԲ-ի համալիր կառույցների մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2379901202059140&set=a.501083209940958&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել