Politik.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Բաղրամյան 26-ում հայտնավծ աղջիկների ու իր առնչության մասին հարցին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է.«Ամիսներ առաջ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ինձ Ֆեյսբուքով գրեց, ուրիշ թեմայով էինք խոսում, և ասաց, որ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես ինչ-որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում եմ: Ես Բորիս Մուրազիին հարցրի՝ էդ ինչ վիդեոներ են, որոնց մասին ես տեղյակ չեմ, ասաց՝ այդ վիդեոները կան, և ինձ կոչ արեց նաև հանդիպել այդ վիդեոների հետ կապված հավանաբար խոսելու թեմայով...:

Ասաց՝ նման վիդեոներ կան, ես ասացի՝ հարգելի Բորիս Մուրազի, իրականում ես առաջին անգամ եմ լսում և չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Խնդրում եմ, ինձ լուսաբանեք, ես իմանամ՝ ինչ աղջիկ եմ տարել Բաղրամյան 26, որովհետև ես դրա մասին չգիտեմ: Ասաց՝ կան նման բաներ, եկեք հանդիպենք, հետո ասաց, որ այլապես դա կհրապարակի, ես էլ ասացի՝ որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ նման բան չի եղել, խնդրում եմ՝ հրապարակեք: Դրա հաջորդ օրը Բորիս Մուրազին հրապարակեց մի լուսանկար և ասաց՝ Հայկ Սարգսյանը անբարոյականների է տարել Բաղրամյան 26, այն ժամանակ տեսանյութ չկար, և իմ անունը չէր արծարծվում, լայն արձագանք չստացավ: Եվ այս վերջում Արմինե Օհանյանը, կապ հաստատելով Բորիս Մուրազիի հետ, հավանաբար, քանի որ նաև Politik.am-ին երեկ հարցազրույց է տվել, այդ վիդեոները իր մոտից վերցնում է, այդ նյութերը տարածում է Hraparak.am-ը»:

Հայկ Սարգսյանի հայտարարությունը, թե ես ասել եմ, որ ինձ մոտ նման տեսանյութեր կան, չի համապատասխանում իրականությանը, հետևաբար դրանք Արմինե Օհանյանին տրամադրել ևս չէի կարող: Ես Հայկ Սարգսյանի հետ կապվել եմ մեկնաբանություն ստանալու հույսով, իսկ ինքը հրաժարվել է մեկնաբանություն տալ, մերժել է նաև հանդիպելու առաջարկս։ Ի վերջո, չենք հանդիպել։ Հայկ Սարգսյանը ստում է, ու իշխանությունները պետք է ամաչեն, որ այս տեսակ պատգամավոր ունեն։ Կրկնում եմ՝ Արմինե Օհանյանը ինձ հետ չի կապվել և ինձնից որևէ տեղեկություն չի ստացել։ Քանի որ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակային խոսել է մեր ֆեյսբուքյան զրույցի մասին, ես հարկ եմ համարում տեղադրել մեր նամակագրության սքրին տարբերակը, որում հստակ երևում են ասածիս ապացույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել