Մոտ երկու ամիս առաջ Փաշինյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարում էր, թե գազի գինը նվազեցնելու տեղ կա, բայց այսօր, ինչպես արդեն գրում են լրատվամիջոցները, իշխանությունները թաքց­նում են գազի գնի շուրջ ըն­թացող բանակցությունների մանրամասները, որովհետև դրանք բավական անբարեն­պաստ են հայկական կողմի համար։ Ավելին՝ պարզվում է, որ ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորա­նարդ մետր գազի համար։

Փաշինյանը շարունակում է փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ, սակայն դա երկար տևել չի կարող, քանի որ իշխանությունները միայն խոսելուց են գերազանց, իսկ երբ գործը հասնում է գազի գնի իջեցման հարցում քայլեր ձեռնարկելուն, փորձում են միայն ժամանակ ձգել, իսկ դա հարցի լուծում չէ։

Եթե հիշում եք, դեռ անցյալ տարի էր խոսվում գազի գնի բարձրացման մասին, և բացառված չէ, որ գազի գինն արդեն իսկ բարձրացել է, այլապես իմաստ չէր լինի գազի գնի շուրջ բանակցությունները գաղտնիության քողով պարուրելու։ Շատ հնարավոր է, որ մի օր էլ լսենք, որ այս մի տարվա ընթացքում պետությունն է սուբսիդավորել, որ գազի գինը չթանկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել