ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում 10 հարց է:

Աժ քննարկման կներկայացվի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցման:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը ԱԺ-ն կքննարկի առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել