Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր - 220 գր
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 240 գր
  • կակաոյի փոշի - 60 գր
  • կաթ - 170 մլ
  • կարագ - 90 գր
  • ջուր - 170 մլ
  • սոդա - 2 թ/գ
  • փխրեցուցիչ - 2 թ/գ
  • Կրեմի համար՝
  • կարագ - 200 գր
  • շաքարի փոշի - 130 գր
  • պանիր սերուցքային - 550 գր
  • թխվածքաբլիթ - 6-7 հատ

Պատրաստման եղանակ

Շոկոլադե-տորթ-3

Ալյուրը (110 գր), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գր) անցկացնում ենք մաղով։
Շոկոլադե-տորթ-4
Այնուհետև ավելացնում ենք 120 գր շաքարավազն ու խառնում ենք։
Շոկոլադե-տորթ-5
Ավելացնում ենք 1 ձու, 85 մլ կաթը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։
Շոկոլադե-տորթ-7
Ստացված զանգվածին ավելացնում ենք 85 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։
Շոկոլադե-տորթ-8
Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։
Շոկոլադե-տորթ-9
Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։
Շոկոլադե-տորթ-10
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։
Շոկոլադե-տորթ-11
Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։
Շոկոլադե-տորթ-12
Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։
Շոկոլադե-տորթ-13
Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։
Շոկոլադե-տորթ-14
Ահա պատրաստ է մեր համեղ, գեղեցիկ ու տոնական տորթը։
Շոկոլադե-տորթ-15
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել