Հարցազրույց գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանի հետ.
-Պարոն Համբարյան, Գյումրիում մինչ ՏԻՄ ընտրությունների կայանալը գյումրեցին թեկնածուների խոստումների մեջ, կարելի է ասել, ժլատություն չնկատեց: Արդեն 8-9 ամիս է, ինչ քաղաքը ունի նորընտիր քաղաքապետ, ձեւավորվեց 21 հոգուց բաղկացած ավագանու նոր կազմ: Բնականաբար, կադրային այս փոփոխության հետ շատերը Գյումրին վերականգնված տեսնելու մեծ հույսեր ունեին: Դուք՝ որպես Գյումրու բնակիչ, ինչպե՞ս կգնահատեք քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ավագանու աշխատանքային գործունեությունը մինչ այժմ:
-8-9 ամիսը բավական չէ, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ գնահատական տանք, թե՛ քաղաքապետի և թե՛ ավագանու՝ մինչև այժմ կատարած աշխատանքներին: Համեմատականի համար՝ ասեմ, որ իսկապես դեռ վաղ է կարծիք հայտնել, քանի որ նոր քաղաքապետը առայժմ զբաղված է ապացուցելով, որ ինքն իր նախորդից կարող է լավը լինել: Տեսնենք: Բարեբախտաբար, ես այն մարդկանց շարքերին չեմ պատկանում, ովքեր կադրային փոփոխություններից սպասումներ ունեին: Միգուցե համարեք ինձ պիսիմիստ, սակայն, կարծում եմ, որ ավագանի ձգտող անձանց մեծամասնությունն իսկապես որ այնտեղ անելիք չուներ, ոչ թե այն պատճառով, որ անելիք չկա, այլ այն պատճառով, որ իրենք հարմար չեն այդ կոչումին, չունեն կյանքի կամ աշխատանքային, կամ միջընկերական փոխհարաբերությունների փորձառություն և այս դեպքում՝ նաև պատասխանատվություն համաքաղաքացիների առջև, դրա վառ ապացույցը՝ ավագանու նիստերին՝ նրանց բացակայություններն են, իսկ ներկայության դեպքում՝ հաճախակի տեղի ունեցող քաշքշուկները: Նիստերի արձանագրություններն են ինձ զարմացնում, մոտս տպավորություն է ստեղծվում, որ մեր ավագանին սեփական կարծիք չունի, քվեարկություններին մասնակցողները բոլոր հարցերում կողմ են քվեարկում, մի քանի արձանագրություններ կան, որտեղ պարզ երևում է, որ միայն Լևոն Բարսեղյանն է դեմ քվեարկում, դա ցույց է տալիս, որ մնացածը կարծես խամաճիկ լինեն: Իրոք որ, Հայաստանում ձևավորված չէ ավագանու ինստիտուտը, և հարց է` կկայանա՞ այն, թե՞ ձևավորման երկար ճանապարհ դեռ պիտի անցնի:

-Ի՞նչ կարող էին անել Գյումրու նորընտիր քաղաքապետն ու ավագանու անդամներ, որը մինչ այս չեն արել:
-Դժվար հարց էր և խորհելու տեղիք տվող: Նախ, նախկին քաղաքապետի ստեղծած աշխատատեղերը պետք է պահեին, ձգտեին գտնել միջոցներ` այդ մարդկանց աշխատանքով ապահովելու համար և ոչ թե մարդկանց կրճատումներ կատարեին: Իսկ երկրորդ հերթին, պետք է անհնարինը անեին՝ ստեղծեին նոր աշխատատեղեր, դրանով կլուծեին ողջ քաղաքի խնդիրը: Ինձ թվում է, որ նորընտիր տեղական իշխանությունները պետք է սթափ և ճիշտ գնահատեն քաղաքի վիճակը, իրատես լինեն և չընկնեն երևակայությունների գիրկը:
-Նկատվում է, որ քաղաքապետարանը ուշադրության կենտրոնում է պահել Վարդանանց հրապարակը: Ի՞նչ է անհրաժեշտ, որ Գյումրու քաղաքապետարանը նույն ուշադրությունը սեւեռի դեպի քաղաքի այլ հատվածներ:
-Վարդանանց հրապարակը վերածվել է «ճակատամարտի» վայրի, կարծես ամեն բան սկսվում և վերջանում է այս հրապարակում, այն դառել է քաղաքապետերի կատարած աշխատանքներին՝ գնահատական տալու գլխավոր ցուցանիշը: Առաջի հերթին, թե՛ քաղաքապետը, և թե՛ ավագանին, պետք է դադարեն սեփական PR-ով զբաղվելուց: Հրապարակի ասֆալտապատումով, ԲՀԿ-ղեկավարից մի քանի նվեր ստացած տրակտորներով կամ որոշ միջոցառումների կազմակերպմամբ դեռ չի կարելի խոսել այն մասին, որ քաղաքապետարանը լուրջ գործի է լծված, սակայն դրանք նրանց համար ապահովում է գործունեության գովազդային կողմը, մինչդեռ դրանք այն բնական ընթացքներ են, որոնք հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում էլ կատարվում են՝ հանրապետական ծրագրերի շրջանակներում, ի նկատի ունեմ՝ ասֆալտապատում, լուսափորների փոխանակում և մի խոսքով, այն ամենը, ինչը մտնում է այդ ծրագրերի շարքում: Ես չգիտեմ, իսկապե՞ս մեր քաղաքապետը տեղյակ չէ քաղաքի թաղամասերից, թե գոյություն ունի ինչ որ պատճառներ, որոնք խանգարում են հայացք ուղղելու քաղաքի ծայրամասերում գտնվող թաղամասերին: Օրինակի համար նշեմ միայն երկուսը, մեկը Բուլվարային, մյուսը Մուշ 2-րդ թաղամասերի շենքերի բակերի ասֆալտապատումն ու բարեկարգումն է: Անձրևների ժամանակ, այս թաղամասերի բնակիչները ընկնում են խորը դեպրեսիայի մեջ: Երկրորդ՝ պետք է որ նրանք անձամբ այցելեն թաղամասերը, ծանոթանան բնակիչների բողոքներին, դասակարգեն առաջնային խնդիրները, գտնեն համապատասխան միջոցներ և դրանք ուղղորդեն այդ խնդիրների լուծմանը, ներգրավեն համատիրությունների ղեկավարներին և հետևողականորեն պահանջեն աշխատանքի կատարողական:
-Մոտ մեկ ամիս առաջ Ձեր ֆեյսբուքյան էջի գրառումներում համեմատականներ էիք անցկացրել Գյումրու ներկա եւ նախկին քաղաքապետերի գոծելաոճերում, իսկ վերաջաբանը, հիշում եմ, գրառել էիք՝ «Վերջաբանս կտրուկ է ստացվում, որովհետև զարգացող Գյումրու հեռանկար չեմ կարող պատկերել ձեզ և ոչ էլ հույսեր տալ, երևի այն պարզ պատճառով, որ անձամբ եմ կորցրել հավատքս մարդկանց նկատմամբ: Ախր, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, և հարկավոր է, որ մենք ըստ այդմ սովորենք ծրագրել մեր սեփական կյանքն ու ապագան»: Փաստորեն այսօր գյումրեցին հույսն իր վրա՞ է դնելու եւ քաղաքապետից ակնքկալիքներ չպե՞տք է ունենա:
-Կարդացեք նիստերի արձանագրություններն ու կզարմանաք: Նիստերի ժամանակ քննարկվում են հողատարածքների վարձակալության հարցեր, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներին՝ ծառայողական մեքենաներ գնելու հարցը, գումարները գանձելու հարցեր, մի երկու անգամ կհանդիպեք կարիքավոր ընտանիքներին կամ ազատամարտիկներին աջակցելու արձանագրությանը և վերջ: Չկա երկրորդական փողոցների բարեկարգման հարց, չկա շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման հարց, չկա երկրորդական փողոցների կամ բակերի լուսավորման հարց, չկա՝ որոշ դեպքերում, մեկ պատուհան ստեղծելու հարց, այլ անպայման քաղաքացին պետք է անցնի բյուրոկրատական քաշքշուկների միջով: Որոշ թաղամասերում բացակայում են փոստային բաժանմունքները, մարդիկ աղքատության նպաստները ստանում են գառաժների կամ բիսետկաների մեջ, բազմազավակ ընտանիքներին աջակցություն չի ցուցաբերվում, ինչպես մի երկու անգամ, նախկին քաղաքապետն էր ձեռնարկել: Գործազրկություն, աղքատություն, անտուն մարդիկ, հետզհետե աճող ամուսնալուծություններ, բռնություններ, սեռական ոտնձգություններ, կաշառակերություն, ամենաթող պաշտոնյաներ և այլն: Քաղաքի ղեկավարման պաշտոններում, կարգվում են բարեկամներ, հարազատներ, ծանոթներ, ովքեր մասնագիտորեն չեն համապատասխանում տվյալ աշխատանքներին և հիմնականում այդպիսիններն են, որ համակարգում խափանումներ են առաջացնում: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն և դրանք իսկապես կախված են քաղաքային իշխանություններից: Երբ քաղաքային իշխանությունը այս հարցերում պասիվ է, իսկ քաղաքացին անճար, ապա էլ ո՞ւմ վրա պիտի նա հույս դնի, և ինչպես հոդվածումս էի ակնարկել, մնում է միայն մի ելք, այն է` հեռանալ երկրից: Ցավում եմ, բայց ինձ համար, փոխված տեղերով գումարելիները տակավին դեռ նույն գումարն են ներկայացնում: Ասֆալտապատումը, ինձ համար փոփոխությունները տեսնելու հիմք չէ:

-Մինչ ՏԻՄ ընտրությունների կայանալը Գյումրիում ձեւավորվեցին քաղաքացիական 2 խումբ՝ «Քաղաքը մերն է», եւ «Աշխատանք եւ արժանապատվություն»: Որոշ գյումրեցիների խոսքերով՝ այդ խմբերը ժամանակի պահանջով էին ստեղծվել եւ աստիճանաբար պետք է հեռանային ժողովրդից, հարցեր բարձրաձայնելուց: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը եւ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ ստեղծվեցին այս խմբերը:
-Ես կիսով չափ եմ համաձայն, դե բնականաբար ժամանակի, այսինքն ամեն կերպ ընտրություններին հաղթանակը ապահովելու պահանջն էր այդպիսին, սակայն, անձամբ հույսս կապել էի «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամների հետ, ափսոս, որ միայն Լևոն Բարսեղյանը անցավ ավագանի: Այս խմբի մարդիկ արդեն ապացուցել էին, որ իրենք կարող են քաղաքը կյանքի կոչել: Իսկ երկրորդ խումբը, ավելի շուտ համախմբվեցին ներկայիս քաղաքապետի՝ երևի թե անձնական հույսերի շուրջ, ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում, որովհետև քաղաքապետը, լինելով գործարար, կարող էր մի հիսուն կամ յոթանասուն հոգու աշխատատեղերի հարցը լուծել՝ կառուցելով հրուշակեղենի գործարանը կամ Սև Ղուլը, կարծեմ հասկանում եք ինձ: Քաղաքի համար դա գրեթե ոչինչ չասող թվեր են, նամանավանդ որ աշխատանքի դեպքում պիտի ստանային քառասունից մի հիսուն հազար դրամ: Դա քաղաքի գործազրկության խնդիրը չէր լուծի: Այ, իսկ արժանապատվության հարցը, իսկապես լուրջ է: Այդ խոստումը դեռ չի մեկնարկել: Քսան տարուց ավել՝ քանդված փողոցների, ցեխի ու թոզի, քանդված կամ կիսաշեն տներում բնակված, գործազուրկ ու աղքատ մարդը կորցրել է իր արժանապատվությունը: Ես ի նկատի չունեմ այն մեկ տասնյակ ակտիվ քաղաքացիներին, ովքեր համարձակորեն մաքառում են այսօրվա իշխանությունների ամենաթողության դեմ, այլ շարքային քաղաքացուն, ով իր խնդիրները լուծելու համար ստիպված է կեսագրագետ պաշտոնյայի թաթիկները համբուրել, որպեսզի նրա բարեհաճությանը արժանանա:
-Ավագանի-բնակիչ, քաղաքապետ-բնակիչ այս կապը կամ իրական երկխոսությունը տեսնո՞ւմ եք այսօր Դուք Գյումրիում, եղե՞լ է, երբ Դուք կամ Ձեր ազգականը ինչ-որ հարցով դիմել է ավագանու անդամին կամ քաղաքապետին: Եթե այո՝ հարցին լուծում տրվե՞լ է:
-Դեռ չեմ դիմել, եթե անկեղծ, տա Աստված, որ առաջիկա չորս տարիներին չդիմեմ, ես իրենցից ոչ մեկին չեմ տվել իմ վստահության քվեն, և նրանցից ոմանք դա լավ գիտեն: Ուղիղ ասել եմ` դուք այնտեղ գործ չունեք, հարգում եմ ձեզ՝ որպես մարդ, բայց դա ձեր տեղը չէ: Երկխոսությո՞ւն, դե, ավագանու անդամները ընտրության քարոզարշավի ժամանակ գրեթե չհանդիպեցին իրենց ընտրողների հետ, ծրագրերը մնացին թղթին, դրանք գլխից մեծ, սակայն լավ շարադրված խոստումներ էին, որ իրենք աջ ու ձախ շռայլում էին: Ժողովրդի համար, ինչպես եղել են անհասու, այդպիսին էլ մնացել են մինչև օրս: Ասեք, նրանցից ո՞ր մեկն է մեքենայով շրջում թաղերը, նկարում, գրի առնում, հանդիպում քաղաքացիների հետ, հարց բարձրացնում նիստերի ժամանակ, ծրագրեր առաջարկում, համոզում, գրեթե ոչ մեկը, նրանք բոլորն էլ ունեն իրենց աշխատանքը և ժամանակ չունեն նման բաների համար: Բոլորս էլ լավ գիտենք, թե մարդիկ ինչպես են ընտրվում ավագանի, պատգամավոր, քաղաքապետ կամ նախագահ: Իսկ ինչ մնում է մերժվելուն, ապա այո, ծանոթներիցս ոմանք իրենց խնդիրներին մերժում են ստացել, մերժման պատճառները տարբեր են, բայց իմ գիտեցած՝ այդ մի քանի հոգիների մերժմամբ չարժե ընդհանուր պատկեր գծագրել: Սպասենք, աղոթենք, փորձենք օգնել և տեսնել, թե քաղաքապետարանն ինչպես կդրսևորի իրեն հաջորդ տարիների ընթացքում:
Զրուցեց Անի Մկրտչյանը
Լուսանկարը՝ Մամիկոն Համբարյանի ֆեյսբուքի էջից
Լուսանկարը՝ Մամիկոն Համբարյանի ֆեյսբուքի էջից
Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2013/06/asparezam.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել