Օսվենիմի նախկին կալանավոր Էվա Կորը մահացել է 85 տարեկանում Լեհաստանում։

Նրա որդին ասել է, որ մայրը մահացել է Կրակովի հյուրանոցում, որտեղ նա ժամանել էր քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարը այցելելւ համար: Կինը չէր վերականգնվել սրտի վիրահատությունից հետո՝ հաղորդում է BBC- ն:

Էվա Կորը քրոջ հետ եղել կենդանի մնացած այն երեխաների թվում, որոնց վրա փորձեր է կատարել «Օսվենցիմի մահվան հրեշտակ» բժիշկ Մենգելեն։ Հետագայում Էվան ԱՄՆ Ինդիանա նահանգում ոչ մեծ թանգարան բացեց՝ նվիրված կալանավորների վրա նացիստական փորձերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել