Մեծ Բրիտանիայում 10 տարվա բանտարկության է դատապարտվել իրավաբանը, որն իրեն մեղավոր է ճանաչել 150-ից ավելի երեխայի պղծելու մեջ, հայտնում է The Guardian-ը:

29-ամյա Օուեն Թոմասի թիրախում էին հայտնվել 9-16 տարեկան երեխաները, որոնց նա գտնում էր համացանցով: Սկզբում նա վճարում էր համացանցում նրանց խաղերի համար, այնուհետև պահանջում էր առցանց ռեժիմում կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

Թոմասն օգտագործում էր Facebook-ը, որտեղ ծանոթանում էր տղաների և աղջիկների հետ՝ երբեմն երեխա ձևանալով:

http://politrada.org/upload/iblock/aa0/aa01bf0fcc2bf47ec5ee5c01d11d2843.jpg

Նա ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, երբ մոտեցել է երկու 7-ամյա տղաների և խնդրել իրեն ցույց տալ իրենց առնանդամը: Նա իր հեռախոսով նրանց ցույց է տվել նաև պոռնոգրաֆիական լուսանկարներ: Տղաները հրաժարվել են, իսկ ավելի ուշ գանգատվել ծնողներին:

Խուզարկության արդյունքում ոստիկանները Թոմասի համակարգչում հայտնաբերել են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ավելի քան 150 երեխաների պոռնոգրաֆիական լուսանկարներ: 146 երեխայի անձն արդեն պարզվել է:

Թոմասը խոստովանել է սեքսուալ բնույթի հանցագործություն կատարելու 158 դեպք՝ ներառյալ երեխաներին սեքսուալ գործողություններ կատարելուն դրդելը և մանկական պոռնոգրաֆիայի տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել