Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրությանը, ապա ասեմ՝ բռնաբարվողը բռնաբարվում ա: Էդ անտերը 95 թվից սկսած ոչ թե Սահմանադրություն էր, այլ ինչ-որ ռախիդ իմպլանտ, որը գրվել էր Եվրոպայի կենտրոնում գտնվող ու գոնե մի քսան միլիոն ԵՎՐՈՊԱՑԻ բնակչություն ունեցող մի պայմանական պետության համար:

Հայաստանում չկա սահմանադրական կարգ ոչ միայն օրվա իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայության պատճառով, այլ որովհետև գրված հոդվածները որևէ կերպ չեն արտացոլում մեր քաղաքակրթությունն ու հաշվի չեն առնում մեր մարտահրավերները:

Եթե գրանտակերները մի երկու կապեկի խաթր, ինչ ակցիա ու ֆլեշմոբ ասես, կկազմակերպեն, մեր իշխանավորներն էլ մի քանի տասնյակ կապերի խաթր, ինչ օրենք ասես, գրել-ընդունել են` սկսած հիմնարար օրենքից: Էդ անտեր Ստամբուլյան կոնվենցիան էլ, թեկուզ և վերապահումներով, բայց ստորագրել էին նախկինները, ու ներկաները դա փորձելու են վավերացնել: Ու էդ ամենը էլի առաջին հերթին մի երկու կապեկ փողի խաթր:

Ժողովուրդ, եթե, պրինցիպի, ձեր վեջին չի՝ ով ա ձեր կնանիքին տեր կանգնում` թուրք զինվորները, թե եվրոպացի լեսբիանկեքը, քելեք ես կանգնեմ էլի միանձնյա: Գրանտ չեմ խոստանում, առհասարակ փող չեմ խոստանում, բայց կարամ խոստանամ, որ բոլորդ մի 40 տարի հավասարապես աղքատ կլինեք: Ձեր ուզածն էլ դա ա ոնց որ... Ես դա կարամ անեմ հաստատ, ու հենց դրա տակ մի հատ Սահմանադրություն կգրենք ու իրոք կսիրենք, կհարգենք ՄԵՐ համար գրված Սահմանադրությունը, ոչ թե Ռուսոյի գրած էս թյուրիմացությունը: Եթե դա ա ձեր ուզածը, ես կանեմ, բայց քելեք էդ գենդեր-մենդերն արանքից հանենք էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել