Մի քիչ առաջ կարդացի վարչապետ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը փորձել է ժամանակ չկորցնել նորմալ ուղերձ սարքելու համար, սահմանադրության հոդվածները քոփի է արել ու փորձել ուղերձ սարքել։

Եթե վարչապետը ջանք չի խնայել բովանդակալից ուղերձ հղելու համար, ապա դա ի ցույց է դնում նոր իշխանությունների անլուրջ վերաբերմունքը ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ։

Ուրիշ բան, եթե խոսքը հանկարծ գնար Ստամբուլյան կոնվենցիայի մասին, վարչապետի ավյունը տեղը կընկներ, ու կսկսեր տրակտատներ ու բանաստեղծություններ գրել Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների մեկնաբանության մասին։

Հարգելի ժողովուրդ, ուշքի եկեք, Հայաստանում իշխանությունն արդեն պատկանում է Սորոսին, Փաշինյանն ընդամենը նրա լարախաղացն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել