Mediaadvocate.am-ը գրում է.

2019թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 161 հոդված, որոնցից 25-ը եղել է բացասական, 1-ը դրական, 135-ը՝ չեզոք։

Նախարար Հարությունյանն իշխանության ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկն է։ Այս տասնօրյակում նախարարի հետ կապված բացասական հոդվածները կրկին գերազանցում են դրականներին։ Հետաքրքիր իրավիճակ է սկսվել ԵՊՀ-ում։ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, հայտնում է, որ կենտրոնը ցանկանում են փակել, և դա կապում է իրեն աշխատանքից ազատելու ցանկության հետ։  Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե քաղաքական խնդիր եք լուծում, եթե Ջորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք , ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել համալսարանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել