Հիշում եք, չէ՞, թե որոշ ժամանակ առաջ ոնց էին մարդիկ բողոքում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ քարկոծում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, տեսախցիկների միջոցով վարորդներին տուգանելու պրակտիկան։ Դա բավական չէ, Փաշինյանը ԱԺ ամբիոնից Ռուսաստանին մեղադրում էր Հայաստանի դեմ դավադիր պատերազմ հրահրելու մեջ։

Իսկ հիմա, երբ Փաշինյանն իշխանության ղեկին է հայտնվել, կուտակային համակարգն այնպիսի հարթ ձևով անցավ, որ այսօր ոչ մեկ էլ չի հիշում դրա մասին, տեսախցիկների թիվն ավելացավ, սակայն ձայն հանող չկա, Ռուսաստանի հետ խնդրահարույց հարաբերություններն էլ դարձան փայլուն։ Բացի այդ՝ Փաշինյանի խոստացած հսկայածավալ ներդրումներն այդպես էլ մնացին կրակոց դատարկ օդում, սական ծպտուն հանող չկա։

Սա նրանից է, որ լրատվական դաշտում բլոկադայի են ենթարկում իրական խնդիրների բարձրաձայնումը, իսկ դրա փոխարեն դաշտ են նետում կեղծ օրակարգեր, թե այս կամ այն օլիգարխին բռնեցին-թողեցին, միֆական գումարներ լցվեցին բյուջե, օրհներգը պիտի փոխել, վեթինգ են սկսում և այլն։ Ու այս պայմաններում ժողովրդի աչքերը բացող չկա, ժողովրդին քթից բռնած ման են ածում վերևից և ծիծաղում ՀՀ քաղաքացիների վրա, ում ներշնչել են, որ աղքատությունն իրենց գլխում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել