Armsport.am-ը գրում է․

Լոնդոնում այսօր մեկնարկել է Թենիսի Grand Slam-ի այս տարվա երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի երկրորդ շրջանը։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առանց խնդիրների շարունակում է պայքարը: 1/32 եզրափակչում Նովակը 6-3, 6-2, 6-2 հաշվով առավելության հասավ ամերիկացի Դենիս Կուդլայի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 32 րոպե:

Առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետը երեք սեթում հաղթել էր Ֆիլիպ Կոլշրայբերին:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանը ներկայացնող Հուբերտ Հուրկաչը:

Հավելենք, որ այսօր տղամարդկանց մենախաղում պայքարից դուրս է մնացել Ստեն Վավրինկան։ Շվեյցարացի թենիսիստը հինգ սեթում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայլի Օպելկային։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել