Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թվականի հուլիսի 3-ին, Պրահայում: Այդ ժամանակ այն մտնում էր Ավստրոհունգարական կայսրության մեջ: Նա ծնվել է հրեաների ընտանիքում և պատկանել միջին խավին:

Նրա երկու կրտսեր եղբայրները՝ Գեորգը և Հենրիխը, մահացել են դեռ մանուկ ժամանակ, երբ Կաֆկան 6 տարեկան էր: Եղբայրների մահից հետո նա տան միակ տղա երեխան էր: 

Կաֆկան ծնողների հետ բարդ հարաբերություններ է ունեցել: Նրա մայրը՝ Յուլիան, կյանքի ողջ ընթացքում տնային տնտեսուհի է եղել, իսկ հայրը՝ Հերմանը, աշխատում էր ծիսական սպանդանոցում, Չեխիայի Օսեկ քաղաքում, որ ուներ մեծաքանակ հրեա բնակիչներ և տեղակայված էր հարավային Բոհեմիայում՝ Ստրակոնիցեի մոտ: 

Հայրը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական կյանքի վրա: Նա իր տեսակով դիկտատոր է եղել, չի գնահատել տղայի ստեղծագործ տեսակը: 

Կաֆկան շատ խելացի երեխա է եղել, ով շատ լավ է սովորել դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո Կաֆկան ընդունվում է Պրահայի՝ Չարլզա Ֆերդինանդի համալսարան, որտեղ պատրաստվում էր ուսումնասիրել քիմիա, սակայն 2 շաբաթ անց փոխեց իրավագիտության ֆակուլտետ: Այս փոփոխությունն ուրախացրել է հորը: Այդ ընթացքում հայրը թույլ է տալիս Կաֆկային զբաղվել գրականությամբ և արվեստով: 1906 թվականին Կաֆկան ստացել է իրավաբանի կրթություն. մեկ տարի անվճար աշխատել է որպես գործավար:

Ուսումն ավարտելուց հետո իտալական ապահովագրական ընկերություններից մեկում իր համար աշխատանք գտավ: Այդ կես տարվա ընթացքում Կաֆկան չափազանց ծանր գրաֆիկով էր աշխատում: 

Երկու շաբաթ անց նա գտել է իրեն հարմար աշխատանք, որը չէր խանգարի գրելուն. նա աշխատանքի է անցել Բոհեմիայի Թագավորությունում բանվորներին դժբախտ պատահարներից ապահովագրման ինստիտուտում։ Այդ աշխատանքը ներառում էր արդյունաբերության ոլորտում աշխատող բանվորների ստացած մարմնական վնասվածքների ուսումնասիրում ու փոխհատուցման գումարի որոշում։ 

Աշխատանքի վայրում Կաֆկային բոլորը գիտեին որպես հումորով և թեթև բնավորություն ունեցող մարդու: Սակայն նրա անվստահությունը խանգարել է նրան անձնական կյանքը դասավորել: Երկու անգամ փորձել է ամուսնանալ Ֆելիչե Բաուերի հետ, սակայն 1917-ին բաժանվել են:

Ավելի ուշ Կաֆկան սիրահարվել է հրեա Դորա Դիամանտին: Նրանք միասին ապրել են Բեռլինում: Դորան Կաֆկային շատ էր սիրում: 

Կաֆկան և Դորան վերջիվերջո վերադարձել են Պրահա և մի քանի տարի փորձել ապրել այնտեղ:

Կաֆկան մահացել է Կիրլինգում, հունիսի 3-ին 1924 թվականին: Թաղվել է իր ծնողների կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել