Էդ ո՞նց ա լինում, որ Տարոնի ժամանակ էսքան աղբ կուտակելն ու չմաքրելը քաղաքապետարանի ու Տարոնի սուրբ մեղքերն էին ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելը, իսկ հիմա էսքան աղբ կուտակելը՝ պռոստո «Սանիթեքի» մեղքը։
Էդ ո՞նց ա լինում, որ Տարոնի ժամանակվա ամառներն էսքան աղբի կուտակումը համարվում էր համաճարակի բուն, ու բոլորը լացում ու անհանգիստ էին իրենց երեխաների համար, բայց հիմա՝ դե կմաքրեն էլի, Հայկոն ինչ անի, սաղ «Սանիթեքն» ա մեղավոր։
Էդ ո՞նց ա լինում, որ Տարոնի ժամանակ Օպերայի ասֆալտը տարին մեկ փոխելը կոռուպցիա էր, իսկ Հայկոյի ժամանակ նորմալ ասֆալտ քանդելն ու նորից լցնելը՝ երկրի շենացում։
Էդ ո՞նց ա լինում, որ Տարոնի ժամանակ օրը ցերեկով ասֆալտապատում ու ասֆալտաքանդումը խցանումների «գնով» սրիկայություն էր ու մարդկանց ինադու անհարմարություն պարգևել, իսկ հիմա նույն բանը համարվում է նորմալ երևույթ։
Ո՞նց էլի, կասեք՝ ո՞նց․․․