Shantnews.am-ը գրում է.

Հունիսի վերջին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել են Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից Անդրսիբիրյան երկաթուղիով Ադրբեջան, ապա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիա ապրանքների տարացիկ փոխադրման հարցեր:

«Սպուտնիկ Ադրբեջանի» հաղորդմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծն էլ ավելի մեծ թափ կստանա, եթե Ռուսաստանն իրականացնի Անդրսիբիրյան երկաթուղիով  Ադրբեջան ապրանքների փոխադրման ծրագիրը, որոշ չափով կարդարացնի նաև  շահագրգռված կողմերի սպասումները: Այլ կերպ ասած՝  ռուսական երկաթուղու նախագծի իրականացումը կարող է դառնալ ճանապարհի արդյունավետության բարձրացման «փրկօղակ», նպաստել Կարս-Ախալքալաքի մասնաճյուղի կառուցմանը և շահույթ բերել ներդրված գումարների դիմաց:

Ադրբեջանի երկաթուղիների մամլո ծառայության հաղորդմամբ՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկվել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բեռնափոխադրման մեխանիզմներն, ինչպես նաև բեռնափոխադրումների ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել