Բաղադրիչներ
- սմբուկ - 2 հատ
- լոլիկ - 3 հատ
- մայոնեզ - 100-120 գ
- սխտոր - 1 հատ
- սամիթ - 2 ճյուղ
- մաղադանոս - 2 ճյուղ
- օրեգանո - 1/2 թ/գ
- ձիթայուղ - 1 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում ենք սմբուկն ու կտրատում 0,5 սմ հաստությամբ երկար շերտերով, վրան ավելացնում ենք մի փոքր աղ և թողնում (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա տապակում ենք ձիթայուղի մեջ:
Կլոր շերտերով կտրատում ենք լոլիկը:
Խառնում ենք մայոնեզի հետ մանր կտրատված սամիթը, ճզմած սխտորը, օրեգանոն, աղն ու սև պղպեղը:
Տապակած սմբուկի վրա քսում ենք պատրաստի սոուսը, վրան դնում մեկ շերտ լոլիկ և ծալում սմբուկը:
Վրան զարդարում ենք մաղադանոսի տերևով և մատուցում:

Ի դեպ, զոքանչի լեզվի բաղադրատոմսում առկա մայոնեզը կարելի է պատրաստել ինքնուրույն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել