![](/static/news/b/2019/07/620071.jpg)
Այսօրվա մամուլը գրել էր, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված և մի քանի ամիս ոչ մի նիստ չի գումարել: Այդ տեղեկությունը չհերքվեց, և պատճառներ էլ չկան չհավատալու։
Միանգամից հարց է առաջանում․ այսքան ժամանակ ինչո՞վ է զբաղված Արման Եղոյանի հանձնաժողովը, երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ժամ առաջ կյանքի կոչելու հարցը հրատապ նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա ավելի խորացնել հարաբերությունները և աջակցություն ստանալ ԵՄ-ից: Հանձնաժողովի պասիվությունն ուղղակի աչքի է զարնում, սակայն իշխանական ներկայացուցիչների խոսքից տպավորություն է ստացվում, որ մեկ ամսից վավերացման ամբողջ գործընթացը կավարտվի։
Հետաքրքիր է, թե մյուս հանձնաժողովներն ինչով են զբաղված և ուր են հասել ընդհանրապես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել