Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության վերաբերյալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը սատարում է Ռոմանոսին, այլապես Կոտայքի մարզպետի արձագանքն այդքան մեղմ և ինքնավստահ չէր լինի։ Ռոմանոսին վերևից եկող հզոր աջակցության մասին է վկայում նաև այն, որ վերջինս շատ արագ հայտնվեց ՔՊ վարչության կազմում։

Զարգացումները ցույց են տալիս, որ Ռոմանոսն իշխանությունների ձեռքի գործիքն է դարձել Սասուն Միքայելյանի ազդեցությունը Կոտայքի մարզում թուլացնելու համար։ Չպետք է մոռանալ, որ ՔՊ-ի համար ամենաշատ ձայները բերել է հենց Սասուն Միքայելյանը՝ 31 հազարից ավելի ձայն, իսկ հիմա զարմանալի է, որ իշխանությունները, Սասունի բերած ձայները գնահատելու փոխարեն նրան գլորում են անկյուն՝ արենա բերելով ոչնչով աչքի չընկած և ջղաձիգ մի երիտասարդի։

Տրամաբանորեն մոտենալու դեպքում հասկանալի է դառնում, որ Փաշինյանը վտանգ է զգում Սասուն Միքայելյանի կողմից, քանի որ Սասունն ինքնուրույն գործիչ է, իսկ նրա դիրքերի էլ ավելի ամրապնդումը մարզում չի նշանակում Փաշինյանի դիրքերի ամրապնդում, դրա համար էլ Փաշինյանն իր արմատներն ուզում է գցել Ռոմանոսի ձեռքով, քանի որ նրան ինչ էլ որ ասի, գլուխը կախ անելու է՝ ի տարբերություն Սասունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել