Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը, որը հայտնի է Սուպերմենի դերով, Շերլոք Հոլմսին կմարմնավորի «Էնոլա Հոլմս» նոր ֆիլմում, որը պատմում է նշանավոր դետեկտիվի քրոջ մասին: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները։
Ամերիկուհի Նենսի Սփրինգերի՝ 2006-ից մինչեւ 2010 թվականներին հրապարակված «Էնոլա Հոլմսի գաղտնիքները» դետեկտիվ վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Շերլոք եւ Մայքրոֆթ Հոլմսերի կրտսեր քրոջ մասին, որը նույնպես տաղանդ է դրսեւորում դետեկտիվ հետաքննությունների գործում:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Միլլի Բոբի Բրաունը, իսկ Էնոլի մոր դերը բաժին է հասել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, նշում է Empire հրատարակությունը: Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել