Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը, որը հայտնի է Սուպերմենի դերով, Շերլոք Հոլմսին կմարմնավորի «Էնոլա Հոլմս» նոր ֆիլմում, որը պատմում է նշանավոր դետեկտիվի քրոջ մասին: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները։
Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Միլլի Բոբի Բրաունը, իսկ Էնոլի մոր դերը բաժին է հասել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, նշում է Empire հրատարակությունը: Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: