Բաղադրիչներ
- թթվասեր - 500 գ
- շաքարավազ - 100 գ
- բանան - 2 հատ
- ժելատին - 15 գ
- շոկոլադ - 25 գ
Պատրաստման եղանակը
Թթվասերը պատրաստելուց առաջ հանում ենք սառնարանից ու թողնում ենք սենյակային պայմաններում։ Թթվասերին ավելացնում ենք շաքարավազ, 5 րոպե հարում ենք, մինչև լավ լուծվի։

Ժելատինը լցնում ենք 100 մլ տաք ջրի մեջ, անընդհատ խառնում ենք, մինչև ժելատինը լուծվի։ Ապա սառեցնում ենք սենյակային պայմաններում։

Ժելատինը լցնում ենք թթվասերի մեջ ու հարում ենք։

Բանանը մաքրում ու խորանարդաձև կտրատում ու լցնում ենք բաժակների մեջ։

Թթվասերային զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու 1-2 ժամ թողնում ենք սառնարանում։

Շոկոլադն անցկացնում ենք մանր քերիչով։

Թթվասերային ժելեն պատում ենք շոկոլադով։

Ստացվում է շատ համեղ ու թեթև դեսերտ։ Բարի վայելում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել