Եվրահանձնաժողովի հաջորդ ղեկավարը, հավանաբար, կլինի նիդեռլանդացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Թիմերմանսը: Այս մասին հայտարարել են եվրոպացի դիվանագետները և պաշտոնյաները, ԵՄ ղեկավարների հանդիպումից մի քանի ժամ առաջ, որտեղ կքննարկվի բլոկի թոփ-ինստիտուտների ղեկավարների նշանակումը: Այս մասին Reuters-ին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից:

Կիրակի օրը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը խորհրդակցություններ է անցկացրել Եվրախորհրդարանի առաջատար խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը կառաջարկի սոցիալ-դեմոկրատների քաղաքական բլոկին:

Եվրախորհրդի ղեկավարը կոնկրետ անուններ չի նշել, սակայն Եվրախորհրդարանի ընտրություններում սոցիալ-դեմոկրատների հիմնական թեկնածուն եղել է Թիմերմանսը:

Ըստ երկու դիվանագետների և Եվրախորհրդարանի խորհրդականներից մեկի, Թիմերմանսը կարող է ընտրվել, չնայած Արևելյան Եվրոպայի երկրների անսպասելի կոշտ դիմությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել