Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 60 գր
- ալյուր - 40 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 10 գր
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- կաթ - 250 մլ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ժելատին - 5 գր
- ջուր - 50 մլ
- Ինչպես նաև՝
- ելակ - 300 - 500 գր
- ժելե ելակի համով - 2 հատ
- ջուր - ըստ ճաշակի
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 70 գր
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները 7-12 րոպե կամ ավելի երկար ժամանակ լավ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում շաքարավազի կեսը: Պետք է ստացվի խիտ փրփուր:

Դեղնուցները լավ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում շաքարավազի մյուս կեսն ու վանիլինը, հարում այնքան, որ զանգվածը լավ մեծանա ու սպիտակի:

Դեղնուցային զանգվածը խնամքով ավելացնում ենք սպիտակուցի զանգվածին, թեթև ու զգուշորեն խառնում:

Ալյուրը, օսլան ու փխրեցուցիչը միասին մաղում ենք: Ստացված չոր խառնուրդը քիչ-քիչ ավելացնում ենք ձվային զանգվածին, ներքևից վերև զգույշ շարժումներով խառնում, որպեսզի զանգվածը չնստի:

22 սմ տրամագծով ձևամանը յուղապատում ենք կամ մեջը յուղաթուղթ փռում: Խմորը լցնում ենք մեջը և թիակով հարթեցնում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 15-20 րոպե: Թխված լինելը կարելի է ստուգել չոփիկով:

Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք ու անմիջապես շրջում ցանցի վրա: Թողնում ենք լավ հովանա:

Պատրաստում ենք կրեմը: Կաթը, շաքարավազը, վանիլինն ու օսլան լցնում ենք կաթսայի մեջ, լավ հարում ու դնում կրակին:

Խառնում ենք մինչև խտանա: Կրակից վերցնում ենք և թողնում լավ հովանա: Ստացվում է շատ խիտ կրեմ:

Սերուցքը հարում ենք այնքան, մինչև զգալիորեն խտանա, հետո քիչ-քիչ ավելացնում ենք եփած կրեմը և շարունակում հարել:
Ժելատինը նախապես թրջում ենք 3-4 գդալ ջրում, թողնում 10 րոպե այնքան, որքան նշված է փաթեթավորման վրա: Հետո տաքացնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի: Լավ հովացնում ենք:
Սերուցքային կրեմն անընդհատ խառնելով՝ մեջը լցնում ենք ժելատինը, նորից հարում: Կրեմը պատրաստ է:

Տորթը հավաքելուց առաջ բիսկվիթի կողքերը դանակով զգուշորեն պոկում ենք ձևամանից և բիսկվիթը հանում:

Պատրաստում ենք օշարակը: Տորթը տոգորելու համար շաքարավազն ու տաք ջուրը խառնում ենք և լավ հովացնում: Թխվածքի ձևամանի մեջ նոր յուղաթուղթ ենք փռում, բիսկվիթը դնում մեջը, վրան հավասարաչափ լցնում շաքարավազի ու ջրի լուծույթը:

Վրան քսում ենք կրեմը, 3-4 ժամով դնում սառնարանի մեջ, որ լավ սառչի:

Ժելեն տաք ջրում լուծում ենք: Լավ կլինի ջուրն ավելի քիչ լինի, քան նշված է փաթեթավորման վրա: Օրինակ՝ 400 մլ հեղուկի համար նախատեսված երկու տուփ ժելեն կարելի է լուծել ընդամենը 600 մլ ջրում: Հովացնում ենք ու տեղափոխում սառնարան, թողնում այնքան, մինչև նոր-նոր սկսի խտանալ:
Եթե ելակը խոշոր է, բարակ շերտերով կտրատում ենք, իսկ եթե մանր է՝ կիսում: Շարում ենք տորթի վրա: Վրայից մի քիչ ժելե ենք լցնում, որոշ ժամանակով դնում սառնարանում, որպեսզի շերտը մակարդվի, ու ելակները ֆիքսվեն:

Հետո հանում ենք, լցնում մնացած ժելեն, 3-4 ժամով կամ ողջ գիշեր դնում սառնարանում, որպեսզի լավ սառի:

Տորթը հանելու համար կարելի է ձևամանի կողքերը վարսահարդարիչով տաքացնել, հետո բացել, որպեսզի կողքերը հարթ լինեն: Կամ էլ պարզապես ձևամանից դանակի օգնությամբ զատում ենք տորթի եզրերը, հետո ձևամանը բացում:

Մեր գեղեցիկ, նուրբ ու բերանում հալչող սերուցքային տորթը պատրաստ է:

Ահա և վերջ:

Ժելեով, նուրբ ու թեթև այս սերուցքային տորթը ևս մեկ առիթ է, որ երեկոյան մտերիմներով հավաքվեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել