ԱՄՆ Սենատը հունիսի 27-ին հավանության է արժանացրել 2020 ֆինանսական տարվա համար ռազմական բյուջեի նախագիծը (սկսվում է հոկտեմբերի 1-ին), որը արգելում է F-35 կործանիչ ռմբակոծիչների մատակարարումը Թուրքիային, եթե նա ձեռք բերի ռուսական հակահրթիռային S-400 համակարգերը՝ հաղորդում է TASS-ը:

Նախաձեռնությունը արգելում է բյուջետային միջոցների տրամադրումը F-35 ինքնաթիռները կամ հարակից սարքավորումները և մտավոր սեփականությունը Անկարային փոխանցելու համար, մինչև որ ԱՄՆ պաշտպանության նախարարը և պետքարտուղարությունը չհաստատեն, որ Թուրքիան չի ընդունում Ռուսաստանի Դաշնության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները և հուսալի երաշխիքներ է տվել, որ դա ապագայում ևս չի անի»:

Գործակալության տվյալներով՝ նման արգելքը ներառված է Պաշտպանության բյուջեի տարբերակում, որը քննարկվում է Ներկայացուցիչների պալատում:

Նախագծի ընդունումից հետո օրենսդիրները պետք է համաձայնության գան երկու նախագծերի մանրամասների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել