Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի նախկին ԱԳ նախարարն է:

Ստորև ներկայացնում ենք դեսպանի կենսագրոթյունը.

1981-1989 թթ. - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։

1990-1993 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ՝ ասպիրանտուրա։

1993-1996 թթ. - ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար։

1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1996-1997 թթ. - Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ։

1997-2001 թթ. - ԼՂՀ ԱԳՆ համակարգ, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։

2002-2005 թթ. - ՀՀ ԱԳՆ համակարգ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար։

2005-2010 թթ. - ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։

2010-2012 թթ. - ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ։

2012 թ. սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:

2018 թ. հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել