Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- պանիր սերուցքային - 250 գ
- կաթ - 150 մլ
- շաքարավազ - 130 մլ
- կարագ - 60 գ
- ալյուր - 60 գ
- օսլա (крахмал) - 20 գ
- վանիլային շաքար - 10 գ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Սերուցքային պանիրը, կարագն ու կաթը լցնում ենք տարայի մեջ։
Թեթևակի տաքացնում ենք, որպեսզի պանիրն ու կարագը լուծվեն, ապա սառեցնում ենք։
Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով, որպեսզի միասեռ դառնա։
Սպիտակուցները 7-12 րոպե հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազի մի մասն ու կիտրոնի հյութը։
Դեղնուցները զգուշորեն հարում ենք, ավելացնում ենք մնացած շաքարավազը, վանիլային շաքարն ու աղը և շարունակում ենք հարել։
Դեղնուցներին ավելացնում ենք պանրային զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։ Ալյուրն ու օսլան անցկացնում ենք մաղով ու ավելացնում խմորային խառնուրդին։
Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք սպիտակուցները։
Պատրաստում ենք ձևամանն ու պատում պերգամենտով։ Խմորը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում։ Ձևամանի ստորին հատվածը պատում ենք փայլաթիթեղով, ապա առանձին տարայի մեջ լցնում ենք եռացրած ջուրն ու ձևամանը դնում ենք այդ ջրով լի տարայի մեջ։ Թխում ենք 50-70 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի ջեռոցում։ Այնուհետև հանում ենք ձևամանից և 4-5 ժամ թողնում ենք, որ հանգստանա։
Մատուցելուց առաջ հանում ենք սառնարանից, պատում ենք կարամելային անուշահյութվ կամ վայելում պահածոների հետ։

Ամենօրյա թեյախմությունները տոն դարձրեք՝ պատրաստելով ու վայելելով այս հրաշք չիզքեյքը մեկ բաժակ տաք թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել