Նկարում պատկերված են Մեծ քառյակի ներկայացուցիչներ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Լլոյդ Ջորջը, Իտալիայի ներկայացուցիչ Վիտորիո Օռլանդոն, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն, Վուդրո Վիլսոնը Փարիզյան խաղաղության կոնֆերանսի շրջանակներում։
100 տարի առաջ այս օրը՝ 1919թ. հունիսի 28-ին, հաղթող կողմերի և Գերմանիայի միջև կնքվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվում էր պատերազմը։ Վերսալը Գերմանիային դրեց բավականին ծանր կացության մեջ: Գերմանական կողմը զրկվեց իր աֆրիկյան գաղութներից: Նրա տարածքից անջատվեցին Արևելյան Պրուսիան, Էլզասը, Լոթարինգիան, Շլեզվիգան: Գերմանիան հաղթող կողմերին պարտավորվում էր վճարել 269 միլիարդ ոսկե մարկ: Թե ինչ հետևանքների բերեցին Վերսալի խիստ պայմանները, բոլորս գիտենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2359581190757808&set=a.501083209940958&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել