Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, ամերիկացի մոդել և գործարար կին Քայլի Ջեներին «բռնացրել են» առանց նրա սովորական դիմահարդարման:

Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրը Լոս Անջելեսում այցելել է ատամնաբույժի: Առանց դիմահարդարման (ինչպես նաև առանց ֆոտոշոփի և ֆիլտրերի), Քայլին բոլորովին այլ տեսք ունի, քան Instagram-ի շքեղ նկարներում, մասնավորապես` նրա շուրթերը շատ ավելի նեղ են թվում:

Եվ ընդհանրապես, ակնոցներով, հարթ սանրված մազերով և համեստ, սև սպորտային հագուստով նա աշակերտուհու է նման: Միակ գլամուրային շեշտը կոկորդիլոսի կաշվից պայուսակն է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նույնիսկ Քայլիին` կոսմետիկայի արտադրության մագնատին և Kylie Cosmetics ապրանքանիշի սեփականատիրոջը, երբեմն անհրաժեշտ է հանգստանալ և իր համար առանց դեկորատիվ կոսմետիկայի օր կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել