«Մատրիցայի» չորրորդ ֆիլմի վրա աշխատանքն արդեն սկսվել է: Այդ մասին հայտնել է Francetvinfo-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներ: Սպասվում է, որ նոր նախագծում Քիանու Ռիվզի փոխարեն Նեոյի դերը կխաղա Մայքլ Բ. Ջորդանը:

Project Ice Cream աշխատանաքային անվանումով նոր նախագծի նկարահանումները ենթադրաբար կսկսվեն 2020 թվականին Չիկագոյում:

Առայժմ տեղեկատվություն չկա, թե հատկապես ինչպիսին կլինի կինոպատումի շարունակությունը՝ լեբութ, սփին-օֆ, սիքվել, թե փրիքվել, բայց արդեն հայտնի է, որ Նեոյին կմարմնավորի ոչ թե Քիանու Ռիվզը, այլ Մայքլ Բ. Ջորդանը, որը հանդիսականներին հայտնի է «Սև հովազ» և «Քրիդ» ֆիլմերից:

Չորրորդ «Մատրիցան» կնկարահանեն Վաչովսկի քույրերը, գոնե նախագծի հարցում իր շահագրգռության մասին է հայտնել Լանա Վաչովսկին, սցենարիստը կլինի Զաք Փեննը, որը հայտնի է «Անհավանական հալքը» և «Առաջին խաղացողը պատրաստվի» ֆիլմերի աշխատանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել